Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխա
Օրվա խորհուրդ
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի ապրիլին ծնվել է 103 երեխա՝ 58 տղա, 45 աղջիկ։
Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Սևանի, 18 երեխա՝ Գավառի, 12 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ 1 երեխա ծնվել է Ճամբարակի առողջության կենտրոնում։
2023 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 98 երեխա՝ 60 տղա, 38 աղջիկ։
