Նոր Զելանդիայի դատարանը թույլատրել է տղամարդուն մերկ քայլել փողոցներում
Աշխարհ
Նոր Զելանդիայում դատարանը պաշտպանել է իր քաղաքացու մերկ զբոսնելու իրավունքը. գրում է The Dominion Post-ը:
Գործին կից փաստաթղթերում նշվում էր, որ Նոր Զելանդիայի քաղաքացի ոմն Էնդրյու Լայալ Փոյնթոնը մերկ վիճակում զբոսանք էր կատարել Նոր Զելանդիայի փողոցներում, ինչն առաջ էր բերել զբոսայգում զբոսնող կանանց սարսափը, որոնք և դիմել էին ոստիկանություն:
Ոստիկանությունը 3 օր անց գտել էր զելանդացուն և ձերբակալել: Հատկանշանական է, որ 3 օր անց՝ ձերբակալման պահին, նա կրկին մերկ է եղել:
Սկզբնապես դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ագրեսիվ գործողություններ և վիրավորական պահվածք ցուցաբերելու մեղադրանքով, սակայն քաղաքացին բողոքարկել, և գործը շրջանային դատարանից տեղափոխվել էր Վերին ատյանի դատարան, ուր և քաղաքացուն անմեղ էին ճանաչել: Դատավորը հայտարարել էր, որ 47-ամյա տղամարդու պահվածքի մեջ նա վիրավորական ոչինչ չի տեսնում: Ինքը՝ տղամարդը, հայտարարել է, որ իր մերկ զբոսանքներով նա փորձել է մարդկանց ուշադրությունը հրավիրել համաշխարհային խնդիրների վրա: Նա արդեն 20 տարի կազմակերպում է նուդիստական բնույթի նման ակցիաներ և մտադիր չէ կանգ առնել հետագայում:
Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ տղամարդն ասել է. «Սեռական օրգաններով Աստված շնորհել է բոլորին, և պետք չէ դրանցից ամաչել»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)