ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում և Ադրբեջանում գործող ընկերությունների դեմ
Օրվա խորհուրդ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ ընդլայնվող միջոցառումների շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված 17 ընկերության դեմ։
Ընկերություններ գրանցված են Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Ստամբուլում, Մերսինում, Անթալիայում, Իզմիրում։
Դրանք հիմնականում արտաքին առևտրային ընկերություններ են, որոնք զբաղվում են նյութերի և սարքավորումների, այդ թվում՝ էլեկտրոնիկայի ներմուծմամբ և արտահանմամբ։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Ադրբեջանում գործող «Lahic Energy» ՍՊԸ-ի դեմ։
Ընկերությունը ղեկավարում է Ադրբեջանի քաղաքացի Ջահանգիր Ալիևը:
