Երեխաների խաղը մահվան հետ (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Lurer.com-ի տեսախցիկը ֆիքսել է մի միջադեպ։ Մեր նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են 4-5 պատանիներ բարձրացել Կիևյան կամրջի հենասյուների վրա՝ ուղղակի խաղալով մահվան հետ և չպատկերացնելով անգամ, որ դա կարող է անդառնալի վտանգ հասցնել իրենց կյանքին: Ականատեսներից մեկը տեղեկացրեց, որ այդտեղ հաճախ են մարդիկ հայտնվում, օրինակ` սիրահարներն ադրենալինի մեծ չափաբաժին ստանալու և սիրային նոր արկածներ վայելելու ակնկալիքով երբեմն գալիս են նաև այդտեղ և բարձրանում վերոնշյալ հենասյուների վրա:
Այս ամենն ընթերցողի մոտ թերևս մեկ հարց առաջացնի՝ ինչո՞ւ է կամուրջի հենասյունն այդքան հասանելի տարածք հասարակ քաղաքացիների, հատկապես՝ դեռահասների համար։ Տարածքը վերահսկող Ոստիկանության աշխատակիցները, եթե, իհարկե, տարածքն ինչ-որ կերպ վերահսկվում է, կա՛մ չէին նկատել երեխաներին, կա՛մ էլ պարզապես պարապուրդի էին մատնված:
Ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե ինչ հետևանք կարող են թողնել այս և այս նմանատիպ արկածախնդրությունները:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)