The Associated Press. Հռոմի պապն արդեն Twitter-ում է՝ @pontifex «հասցեով»
Աշխարհ
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը սկսելու է «tweet»-ներ ուղարկել 6 լեզուներով twitter սոցիալական միկրոբլոգի իր սեփական էջից (@pontifex)՝ սկսած դեկտեմբերի 12-ից. հաղորդում է The Associated Press-ը:
Երկուշաբթի օրը պաշտոնական Վատիկանը նշել է, որ Հռոմի պապն օգտագործելու է «հարց ու պատասխանի» ձևաչափն իր առաջին «tweet»-ում՝ կենտրոնանալով հավատքի մասին հարցերի վրա:
Հռոմի պապի առաջին «tweet»-ն ուղարկվել է դեռ 2011-ի հունիսին, երբ Վատիկանի կայք-էջը զարկ տվեց իր նոր և բարելավված կայքին՝ www.news.va. տեղեկացնում է ROME REPORTS գործակալությունը:
Բլոգում հրապարակվելու են մեջբերումներ Հռոմի պապի քարոզներից և ելույթներից: Պապն անձամբ հաստատելու է ուղարկելիք ամեն հաղորդագրություն:
Պապի՝ բլոգ ստեղծելու որոշումն ընդունվել է Վատիկանում 2012թ. փետրվարին. հիշեցնում է ИТАР-ТАСС գործակալությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)