Այցելություն Տավուշի մարզի թիվ N զորամաս
Հայաստան
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ մարզի սահմանամերձ գյուղերի շուրջ 40 երիտասարդներ, ովքեր սովորում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, այցելեցին Տավուշի մարզի թիվ N զորամաս։
Երիտասարդները մասնակցեցին առավոտյան տողանին, շրջեն զորամասի տարածքում, զինվորական կացարանում, ներկա եղան շարային պատրաստության պարապմունքին, ծանոթացան զինվորական ծառայությանը։ Ուսանողները զինծառայողների հետ դիտեցին հայոց բանակի 20-ամյակին նվիրված ֆիլմ։ Տեղի ունեցավ նաև ինտելեկտուալ խաղ-մրցույթ երիտասարդների և զինվորների միջև:
Նշենք, որ Տավուշի մարզը շուրջ 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, և երիտասարդ տավուշցիների մասնակցությամբ նման ծրագրերն էլ ավելի են բարձրացնում նրանց հայրենասիրական ոգին, ամրապնդում կապն իրենց ծննդավայրի հետ։ Զորամասեր կատարված այցելությունների շնորհիվ ապագա զինվորները նաև ծանոթանում են բանակային կյանքին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի