ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան
ՎրաստանԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ մանրամասներ հայտնելով ԵՄ դեսպանի հետ հանդիպումից․
«Հանդիպել եմ ՀՀ-ոմ ԵՄ դեսպանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել եմ՝
— ՀՀ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացման հիմնահարցերը։
— Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքի իրացման ԵՄ հանձնառությունը։
— Հայաստանում քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, բռնաճնշումների ողջ փաստակազմը»։