Նախարար Հրաչյա Ռոստոմյանը սպորտային բա՞ր է գովազդում
Հասարակություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շաբաթ օրը մասնակցել է «Ինչադա» սպորտային բարի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախարարը շնորհավորել է մարզասերներին նոր սպորտային միջավայր ձեռքբերելու կապակցությամբ և փաստել նմանատիպ հավաքատեղերի կարևորությունը սպորտի մասսայականացման և քարոզչության գործում: Նա հրավիրել է բոլորին, ովքեր հետաքրքրված են սպորտով և առողջ ապրելակերպով, մասնակցել հետագայում «Ինչադայում» կազմակերպվելիք սպորտային միջոցառումների քննարկումներին, կլոր սեղաններին և սիրած մարզիկների հետ հանդիպումներին:
Սպորտային բարի բացման արարողությանը մասնակցել են նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը