Տեղեկատվական թափանցիկության ցուցանիշով առաջին տեղում է ՏԿՆ կայքը
Հասարակություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկատվական թափանցիկության մակարդակով արդեն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը՝ շարունակելով բարելավել ցուցանիշները: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից իրականացված Հայաստանի պետական մարմինների կայքերի 2012 թ-ի մոնիտորինգի երկրորդ փուլի արդյունքներով՝ ՏԿՆ կայքի տեղեկատվության թափանցիկության ցուցանիշը գնահատվել է 68.33 տոկոս, 2012թ. առաջին փուլի արդյունքներով այդ ցուցանիշը 57.20 տոկոս էր, իսկ 2011թ. անցկացված մոնիտորինգի արդյունքում՝ 52.07 տոկոս:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը