Պուտինը Թուրքիային խորհուրդ է տվել «Patriot» ՀՕՊ համակարգը չտեղադրել Սիրիայի հետ սահմանին
Մերձավոր Արևելք
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կիսում է Թուրքիայի անհանգստությունը՝ կապված Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ, բայց զսպվածության կոչ է անում. տեղեկացնում է REGNUM գործակալությունը:
«Ինչ-որ լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը սահմանին իրավիճակը ոչ թե թուլացնում է, այլ ընդհակառակը՝ խորացնում»,- նշել է ռուսական պետության ղեկավարը՝ անդրադառնալով հրթիռային ՀՕՊ պաշտպանության Patriot համակարգերի տեղադրմանը»:
Պուտինն ընդծել է, որ Patriot համակարգը «ոչ այնքան լավագույնն է աշխարհում»:
Հիշեցնենք, որ մինչ այդ Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին Patriot համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ տեղադրելու դրանք թուրք-սիրիական սահմանին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ