Մայք Թայսոնի կնոջ սիրեկանը Բրեդ Փիթն է եղել (լուսանկարներ)
Սպորտ
Գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը Գրեհեմ Բեսինգերի շոուի ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, որ իր և դերասանուհի Ռոբին Գիվենսի ամուսնալուծության պատճառը Բրեդ Փիթն է եղել:
Բռնցքամարտիկը հայտնել է, որ տարիներ առաջ կնոջ հետ ունեցած վիճաբանությունից հետո տուն է վերադարձել և կնոջը անկողնում տեսել Բրեդ Փիթի հետ:
«Բրեդը գերազանցեց ինձ: Բարկությանս սահման չկար: Սակայն ես չափից շատ հոգնած էի և նրան հարվածելու ուժ չունեի: Դուք պետք է տեսնեիք Փիթի հայացքը, երբ տեսավ ինձ»,- ասել է Թայսոնը:
Նշենք, որ Թայսոնը և Գիվենսը ամուսնությունից մեկ տարի անց ամուսնալուծվել են, ինչից հետո դերասանուհին 6 ամիս ապրել է Փիթի հետ:




















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան