The Guardian. Միաեղջյուրի որջ է «հայտնաբերվել» Հյուսիսային Կորեայում (լուսանկար)
Աշխարհ
Սովորաբար Հյուսիսային Կորեայի պաշտոնական պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է լուրեր՝ սկսած ամբողջատիրական պետության աննման գիտական նվաճումներից, մինչև իրենց հաջողակ առաջնորդների նկատմամբ տածած անսահման սիրո մասին, գրում է The Guardian-ը:
Սակայն Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, ըստ որի՝ Փհենյանի հնէաբանները հայտնաբերել են միաեղջյուրի որջ:
The Guardian-ը նշում է, որ նրանք «վերջերս վերահաստատել են» միաեղջյուրներից մեկի որջի մասին տեղեկությունները, ընդ որում, համաձայն կորեական գործակալության, այդ միաեղջյուրներից մեկին ժամանակին հեծնել է անձամբ Կորեայի թագավոր Թոնգմյոնգը՝ Կորեայի թերակղզին և Չինաստանի մի մասը միավորող թագավորության (մ.թ.ա. 3-րդ դար-մ.թ. 7-րդ դար) հիմնադիրը:
Կորեական գործակալությունը նշում է, որ որջը գտնվում է վանքից 200 մետր հեռավորության վրա՝ ավելացնելով, որ որջի դիմաց դրված է ուղղանկյուն ժայռ, որի վրա փորագրված է «Միաեղջյուրի որջ»:



















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)