«168 ժամ». Կանադացի քաղաքագետը՝ ՀՀ նախագահական ընտրությունների մասին
Հայկական Մամուլ
«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետև, մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան»,- «168 ժամ»-ի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, նման տեսակետ է հայտնել Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը:
Խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականության մասին, պարոն Մաքֆարլեյնն ասել է. «Տեր-Պետրոսյանը չի ասել, որ մասնակցում է: Որքան գիտեմ, նա ասել է, որ սպասում է, թե ինչ կասի Ծառուկյանը: Եթե վերջինս դնի իր թեկնածությունը, ապա ինքը չի առաջադրվի: Հարցն այն է, թե արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է դնել իր թեկնածությունը»:
Ազգությամբ կանադացի քաղաքագետն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին' նշելով, որ Հայաստանը' Ռուսաստանի հետ ռազմավարական սերտ հարաբերությունների համատեքստում' Սերժ Սարգսյանը նաև լավ հարաբերություններ ունի ռուսների հետ: Իսկ Արևմուտքում, ըստ նրա, քչերն են հետաքրքրված հայաստանյան ընտրություններով: Հարցին' այսինքն Կրեմլը կպաշտպանի՞ նախագահ Սարգսյանի թեկնածությունը, Ն.Մաքֆարլեյնը պատասխանել է. «Հայաստանը կարևոր է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նրանք այս առումով ոչ մի խնդիր չունեն Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է փոխեն իրենց միտքը: Ինչո՞ւ պետք է անցնեն ընդդիմության կողմը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին