«Հրապարակ». «Նաիրիտում» աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել
Հայկական Մամուլ
Աշխատավարձի բաժանումը «Նաիրիտում» վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է: Գործարանի ղեկավարությունը, ինչպես և խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը: Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատակիցները` նոյեմբերի վերջին օրը: Կոլեկտիվին ևս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչև դեկտեմբերի 20-ը:
Այս մասին հպարտորեն, թերթի հետ զրույցում հայտնել է «Նաիրիտի» մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:
Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի առնվազն 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի: Այսպիսով, «Նաիրիտում» աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել:
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վաճառքի գործարքին, ապա թերթի աղբյուրներն ասում են, որ տհաճ իրավիճակում է հայտնվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Բանն այն է, որ վերջինս այն քչերից է, որն ի պաշտոնե քաջատեղյակ է արդյունաբերական գիգանտի շուրջ ընթացող բանակցություններին և հավանական գնորդների ցանկին: «Հրապարակ»-ի տեղեկություններով, նրան են վերագրել վերջին ինֆորմացիոն արտահոսքերը, ըստ որոնց' մամուլ են սպրդել սեփականատերերի և հավակնորդների, մասնավորապես Ծառուկյանի անունները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին