«Ժողովուրդ». Ո՛չ ընտրություններին, այո՝ հեղափոխությանը
Հայկական Մամուլ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է չառաջադրվել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ ընտրություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունենալու: Ավանում կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են:
«Նույնիսկ անիմաստ է ընտրություն բառն օգտագործել, քանի որ դա ընդամենը միջոցառում է, որին մասնակցելով՝ մենք կլեգիտիմացնենք Սերժ Սարգսյանին՝ ապահովելով նրա համար մրցակցային դաշտ»,- երեկ «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում ասել է Արամ Կարապետյանը:
Թերթը հիշեցնում է, որ ՆԺԿ ակտիվը դեկտեմբերի 1-ին որոշել էր Արամ Կարապետյանին առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու՝ հետագա գործողությունների պատասխանատվությունը թողնելով նրա վրա: Եվ Կարապետյանն էլ անձամբ որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին՝ հավատարիմ մնալով «Ոչ ընտրություններին, այո՝ հեղափոխությանը» կարգախոսին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին