«Հրապարակ». Սարոյանի որդու հարսանիքը՝ «համեստի մեջ»
Հայկական Մամուլ
20.12.12-ին «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի կունենա գեներալ Սեյրան Սարոյանի երկրորդ որդու` Աշոտի հարսանիքը: Թվային սիմվոլիկա՞ն, թե՞ մայաների հավաստիացումներն են ազդել օրերս հիվանդանոցից դուրս գրված գեներալի վրա, այնուհանդերձ, ի տարբերություն երկու ամիս առաջ տեղի ունեցած անդրանիկ որդու հարսանիքին, գեներալի միջնեկ որդու հարսանիքը կլինի «համեստի մեջ;
Մի քանի օր առաջ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը հազիվ թե մասնակցի, իսկ Գագիկ Ծառուկյանին դեռ հրավեր չի ուղարկվել: Այս անգամ մի տարբերություն էլ կա. հարսանիքի քավորը ոչ թե գեներալ Մանվելն է լինելու, այլ իրենց ավանդական քավորը»


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին