«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան` մասնակցելու դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի հայտարարության' Ս. Սարգսյանի հետ Թուրքմենստան կմեկնի նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սա պաշտոնական տեղեկատվությունն է, իսկ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ Ս. Սարգսյանի' Աշխաբադ մեկնելու առաջնային նպատակը և ակնկալիքը ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ առանձնազրույցն է: Եթե այն կայանա, ապա խոսակցություն կլինի Հայաստանի' ԵվրԱզԷՍ-ի մշտական անդամ դառնալու, աշխարհաքաղաքական ուղղվածության վերջնական ճշգրտման, տնտեսական համագործակցության խթանման հարցերի շուրջ: Ըստ ամենայնի, Պուտինի հետ Ս. Սարգսյանի խոսակցությունը հեշտ չի լինելու:
Թերթը հավելում է, որ Պուտինն առանձնազրույց կունենա նաև Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների հետ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին