«ՀԺ». ԵՊՀ միջադեպի կապակցությամբ դեռ գործ չեն հարուցել
Հայկական Մամուլ
Նոյեմբերի 22-ին ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մասնաշենքում «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ ֆակուլտետի դեկանի և մի խումբ երիտասարդների կողմից գործադրված բռնության վերաբերյալ ոստիկանության Կենտրոնի բաժինը, երեկվա դրությամբ, գործ չէր հարուցել: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, շարունակվում է նյութերի նախապատրաստման գործընթացը:
Նշենք, որ ոստիկանությունն արդեն ունի միջադեպի հետ կապված բոլոր տեսագրությունները, և քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է սպասել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
«ՀԺ» ունեցած տեղեկություններով, միջադեպի ակտիվ մասնակից, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այս գործով արդեն երկու անգամ հարցաքննվել է: Թերթի թղթակցի հետ զրույցում ինքը' Մինասյանը, հերքել է այս տեղեկությունը' պնդելով, որ ինքը մի անգամ է բացատրություն տվել դեպքի օրը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին