Օբաման «հետևանքներ» է խոստացել Ասադին քիմիական զենքի կիրառման դեպքում
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին «հետևանքներ» է խոստացել այն դեպքում, եթե վերջինս «ողբերգական սխալ կատարի» և սկսի ապստամբների դեմ պայքարում քիմիական զենք օգտագործել. այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Օբաման ևս մեկ անգամ ընդգծել է, որ քիմիական զենքի կիրառումը «բացարձակապես անընդունելի է»: ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ Բաշար Ասադը և Սիրիայի ռազմական ղեկավարությունը պետք է հասկանան, որ միջազգային հանրությունը հետևում է այս ուղղությամբ իրենց գործողություններըին:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի վարչակազմի անանուն ներկայացուցիչը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ունի ապացույցներ առ այն, որ Սիրիայի բանակը սկսել է նախապատրաստել նյարդա-կաթվածահարական գազ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)