Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը Տեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) 

«ՉԻ». Հայտնի բժշկի նկատմամբ հետապնդում է իրականացվում

Հայկական Մամուլ

Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ «Հայաստանի Առիթմոլոգիական Սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն (ՀԱՍԿ) դատական գործընթացի մեջ է News.am էլեկտրոնային լրատվական կայքի հետ: Ամեն ինչ սկսվել է լրատվական կայքում 2010-ի նոյեմբերի 23-ի մի հրապարակումից: Նյութը պատմում էր քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի մասին, որի պնդմամբ՝ կլինիկայում «ստորաբար խաբել են իրեն և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատության ընթացքում տեղադրել են նույն ֆիրմայի, սակայն արդեն 6-7 տարի պիտանելիության ժամկետով մեկ այլ սարք»: Նյութի հրապարակումից հետո ՀԱՍԿ-ը հայց է ներկայացրել դատարան, համարելով, որ լրատվամիջոցը լուրջ հարված է հասցրել ընկերության պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին: Այն բանից հետո, ինչ ՀԱՍԿ-ը դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ, Կաթրջյանն իր հերթին 2011-ի դեկտեմբերի 7-ին դիմել է ոստիկանություն և նրա դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ' քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով (Բժշկական օգնություն եև սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Դատական գործընթացները դեռևս շարունակվում են, և մենք որոշեցինք խնդրո առնչությամբ զրուցել ՀԱՍԿ-ի հիմնադիր, բժիշկ Սմբատ Ջամալյանի հետ, որը տևական ժամանակ է՝ բնակվում ու աշխատում է Դանիայում:

- Հայտնի է, որ դուք դատական հայց եք ներկայացրել News.am լրատվական կայքի դեմ՝ կապված Հովհաննես Կաթրջյանի մասին պատմող հոդվածի հետ: Վերջինիս պնդմամբ' ՀԱՍԿ-ում իրեն խաբել են: Ի՞նչի մասին է խոսքը:

- Նախ մեկ հստակեցում պետք է անեմ. դատական հայցն ընդդեմ News.am-ի ներկայացրել եմ ոչ թե ես՝ որպես անձ, այլ՝ ՀԱՍԿ-ը՝ իր փաստաբանի միջոցով, և դատական գործընթացի կողմ է, փաստորեն, ՀԱՍԿ-ը, այլ ոչ՝ ես: Ինչ վերաբերում է այդ տխրահռչակ պատմությանը, ապա երևի գիտեք, որ նույնաբովանդակ մի նյութ էլ հրապարակվել էր «Առավոտ»-ում ու «Գոլոս Արմենիի»-ում, և ԱՍԽ-ը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ այդ լրատվամիջոցների՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հարցով: Հետագայում լրատվամիջոցները հրապարակել էին հերքման տեքստ, և այդպիսով կողմերը սույն գործով եկել էին հաշտության: Ինչո՞ւմն է, ուրեմն, բանը քաղաքացի Կաթրջյանը 2008-ին վիրահատվել է կլինիկայում, և նրա մոտ փոխպատվաստվել է Biotronik գերմանական ընկերության կարդիոխթանիչ: Քաղաքացին այժմ պնդում է, որ իբր «10 տարի շահագործման ժամկետով» սարքի փոխարեն տեղադրվել է «6-7 տարի պիտանելիության ժամկետով մեկ այլ սարք», ինչը իրականությանը չի համապատասխանում: Նախ, ձևակերուպներն ինքնին զավեշտալի են, քանի որ «պիտանելիության ժամկետ» հասկացություն ընդհանրապես գոյություն չունի և խոսքը գնում է տվյալ սերնդի սարքերի ծառայության միջին ժամկետի մասին: Կաթրջյանը դատարանում հղում է անում ՀԱՍԿ-ի գնացուցակին, որտեղ մի շարք սարերի, այդ թվում՝ նաև քաղաքացու մարմնում տեղադրված PHYLOS DR տիպի սարքերի համար նշված է ոչ թե 10, այլ 8-10 տարի ծառայության ժամկետ: Ինքնին հասկանալի է, որ գնացուցակում խոսքը գնում է այդ սերդնդի սարքերի (PHYLOS DR) ծառայության միջին ժամկետի մասին՝ համաձայն արտադրողի որակի փաստաթղթի: Վերոնշյալ ընկերությունը տարին երկու անգամ հրապարակում է իր արտադրած սարքերի որակի մասին զեկույց (Product Performance Report): 2008-ին՝ Կաթրջյանի վիրահատության տարում, հրապարակված զեկույցի համաձայն՝ PHYLOS DR տիպի սարքերի 90%-ից ավելին տեղադրման պահից 8 տարի անց դեռ շարունակում Էին ծառայել հիվանդներին: Պետք է ընդգծեմ, որ որ այս տվյալը բերված է 140 հազարից ավել PHYLOS DR սարքերի ուսումնասիրության արդյունքում: Այնուամենայնիվ, այն բանից հետո, ինչ քաղաքացին բողոքով դիմել էր ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին և ՀՀ նախագահին, 2010-ին մենք լրացուցիչ հարցում կատարեցինք Biotronik ընկերություն և գրավոր պաշտոնական պատասխան ստացանք առ այն, որ քաղաքացի Կաթրջյանին պատվաստված կարդիոխթանիչի պարագայում այդ սարքերի 84%-ը իմպլանտացիայի պահից 9 տարի անց դեռ շարունակում է ծառայել: Ավելին, ընկերության փոխնախագահի պատասխան նամակում հստակ նշվում է, որ սարքը միջինում 9 տարի և ավելին ծառայության ցուցանիշ ունի: Սա պաշտոնական փաստաթուղթ է՝ գերմանական ընկերության պաշտոնական ներկայացուցիչների ստորագրությամբ և ընկերության կնիքով վավերացված: Ավելին, ՀԱՍԿ-ում վիրահատությունից առաջ բոլոր հիվանդներն անխտիր տեղեկացվում են այս կամ այն կարդիոխթանիչի՝ սարքն արտադրած ընկերության կողմից սահմանված ծառայության մոտավոր, շեշտում եմ' մոտավոր ժամկետների մասին և սա ոչ թե պետք է դիտել իբրև երաշխիք, այլ՝ զուտ իբրև տեղեկատվություն: Դժվար չէ հասկանալ, որ գնացուցակում ուղղակի անհնարին է սարքի անհատական ծառայության որևէ ժամկետ սահմանելը,առավել ևս դա որևէ կերպ երաշխավորելը: Սարքերի ժամկետային դասակարգումները պարտադիր կերպով համաձայնեցվում են սարք արտադրող ընկերությունների հետ և սարք արտադրող ընկերության պահանջով գնացուցակում մենք հղում ենք կատարել սարքի որակի փաստաթղթին՝ Product Performance Report-ին: Վերջինս մի փաստաթուղթ է, որը կազմվում է արտադրող ընկերության կողմից՝ հիմնվելով նախկին փորձառության և առկա տվյալների վերլուծության վրա: 2007-ի վերջին, երբ հաստատվում էր ՀԱՍԿ գնացուցակը 2008-ի համար (Կաթրջյանի վիրահատությաւն տարին), հենց սարքի որակի փաստաթուղթը հիմք ընդունելով և հաշվի առնելով, որ ըստ այդ փաստաթղթի PHYLOS DR տիպի սարքերի 90%-ից ավելին ծառայության 8-րդ տարում դեռ շարունակում են շահագործվել, մենք ՀԱՍԿ-ի գնացուցակներում այս սարքերը դասակարգել ենք 8-10 տարի ծառայության ժամկետով սարքերի շարքում, որոնց արժեքը այն ժամանակ սկսվում էր 1,900,000 դրամից: Այսպիսով, երբ քաղաքացի Կաթրջյանը հայտարարում է, թե իրեն խաբել են, անհասկանալի է, թե ինչ նկատի ունի: Առավել ևս, որ վիրահատությունից առաջ նրա և այլ հիվանդների հետ կնքված պայամանգրում սարքի ծառայության որևէ ժամկետ նշված չկա, քանի որ, ինչպես արդեն ասացի, սարքի անհատական ծառայության երաշխիք անհնարին է տալ, և հնարավոր չէ այդ ժամկետները դարձնել պայմանագրի առարկա:

- ՀԱՍԿ-ը դատական հայց է ներկայացրել news.am-ի դեմ, Կաթրջյանն էլ իր հերթին դիմում է ներկայացրել ՀԱՍԿ-ի դեմ, հարուցվել է քրեական գործ, և այժմ, փաստորեն, ընթանում է նաև երկրորդ դատական գործընթացը, որի շրջանակներում նշանակվել է ինչ-որ փորձաքննություն և Կաթրջյանի խոսքերով, հաստատվել է, որ իր կարդիոխթանիչի շահագործման ժամկետը 6 տարի է:

- Արդեն ասացի՝ գոյություն ունի ընկերության պաշտոնական զեկույցը տվյալ սարքի ծառայության մոտավոր ժամկետների մասին և հենց այս փաստաթուղթը պետք է հիմք ընդունվի սարքը գնահատելիս: Այդ փաստաթուղթը գաղտնի մի թուղթ չէ, ցանկացած ոք կարող է այն գտնել համացանցում: Այն պատահական զեկույց չէ. հրապարակվում է FDA-ի (ԱՄՆ առողջապահության նախարարությանը ենթակա՝ սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկման կառավարական գործակալություն) պահանջներին համապատասխան, և Հայաստանում դատաբժշկական փորձագետները և/կամ իրավապահները, փաստորեն, վիճարկում են այդ հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտները' այդպիսով հիմար կացության մեջ հայտնվելով: Չգիտեմ՝ որքանով է դա սազական կամ լուրջ, բայց կարող եմ ասել, որ դա շատ բնութագրական է այսօրվա հայաստանյան իրավիճակի համար:

- Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք ՀԱՍԿ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը:

- Ակնհայտ է, որ ինչ-որ անձինք, որոնք կանգնած են վերոնշյալ լրատվամիջոցի և անձի հետևում, ինձ դեռևս անհայտ պատճառներով նպատակադրվել են վարկաբեկել ՀԱՍԿ-ը և անձամբ ինձ: Այլ կերպ, քան հետապնդում, այս ամենը ես չեմ կարող որակել: Բանը հասել է նրան, որ իմ նկատմամբ հետախուզում է հայտարարվել… Եվ ես պարբերաբար Հայաստանից զանգեր եմ ստանում (արդեն 12 զանգ վերջին մեկ ամսում) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի աշխատակիցները ներկայանում են տարբեր անուններով և հայտնում, որ ես հետախուզման մեջ եմ ու որ Հայասատան գաու պարագայում պիտի անպայաման զանգեմ իրենց, որպեսզի իրենք իրենց անձնական մեքենայով գան և ինձ դիմավորեն օդանավակայանում… Եվս մեկ կարևոր հանգամանք. խնդրո առնչությամբ հրապարակվող նյութերը կարդալիս ընթերցողի մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե Կաթրջյանի կարդիոխթանիչն արդեն անսարք վիճակում է: Իրականում, սակայն, քաղաքացին դատական նիստերի է ներկայանում հենց այդ նույն կարդիոխթանիչով, որը, բնականաբար, գտնվում է նորմալ աշխատանքային վիճակում և ծառայում է նրան: Համաձայնեք' աբսուրդ է: Հատկանշական է, որ News.am-ում հրապարակված ու թեմային առնչվող բոլոր նյութերը միակողմանի են, ներկայացնում են միայն կողմերից մեկի դիրքորոշումը: Ի դեպ, վիրահատությունից հետո մենք պացիենտներին առաջարկում ենք պարբերաբար' տարին մի քանի անգամ հետազոտվել կլինիկայում' կարդիոխթանիչի ու հիվանդի առողջական վիճակն արձանագրելու, անհրաժեշտության պարագայում լրացուցիչ միջամտություն իրականացնելու և այլնի նպատակով: Կաթրջյանն, ահա, հրաժարվել է և շարունակում է հրաժարվել կլինիկայում ստուգումներ անցնելուց: Ենթադրությունները թողնում եմ ձեզ:

- Այս դատական գործընթացներում հնչում է նաև պաշտպանության նախարարության անունը: Ինչ կապ ունի այդ գերատեսչությունն այս ամենի հետ:

- Բանն այն է, որ Կաթրջյանը վիրահատվել է Պաշտպանության նախարարության պատվերով, քանի որ նրա որդին 2008-ին ծառայում էր բանակում, և այժմ, երբ Կաթրջյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ու առկա է դատական գործընթաց, Պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս իբրև համահայցվոր:

- Որո՞նք են լինելու Ձեր քայլերը։

- Ապօրինի ու անհիմն դատական վճռի պարագայում պետք է գնալ մինչև վերջ՝ ընդհուպ մինչև Եվրադատարան:

Գոհար Վեզիրյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին
Ամենադիտված