ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Աֆղանստանում նոր հրամանատարի թեկնածությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունն Աֆղանստանում կոալիցիոն ուժերի նոր հրամանատարի պաշտոնում. այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ինչպես նշվում է, նոր պաշտոնում Դանֆորդը, ով մինչ նոր նշանակումը ԱՄՆ-ի ծովային հետևակազորի հրամանատարի տեղակալն էր, կփոխարինի գեներալ Ջոն Ալենին, ով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար է 2011 թվականի հուլիս ամսից: Դանֆորդի թեկնածությունն առաջարկվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից 2012 թվականի հոկտեմբեր ամսին:
Սպասվում էր, որ Ալենը 2013 թվականի սկզբին կզբաղեցնի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնը, սակայն նրա պաշտոնական նշանակումը հետաձգվել էր, քանի որ հայտնի դարձավ ԿՀՎ նախկին տնօրեն Դեվիդ Պետրեուսի մասնակցությամբ սեքս սկանդալին նրա ներգրավվածությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)