«ՉԻ». Գազելագետի ցուցմունքները
Հայկական Մամուլ
«Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ԱՄՆ-ում էլ են ընտրողներին մեքենաներով տանում ընտրատեղամասեր, ու ավելացրել՝ «Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով»:
«ՉԻ». Հասկանալի է, որ միկորավտոբուսների և հատկապես Գազելների հարցում Գալուստ Սահակյանի հետ բանավիճելն անիմաստ է՝ այդ հարցում նա լուրջ փորձագետ է: Բայց, այնուամենայնիվ, կհամարձակվենք ենթադրել, որ ամերիկացի ընտրողները հազիվ թե օգտվեին ռուսական արտադրության Գազելներից, մանավանդ՝ որ ԱՄՆ-ում Գազելներ չկան:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա խոսքն այն մասին չէ, Օբամայի ընտրությունների ժամանակ ինչ տրասպորտային միջոցներ էին օգտվում ամերիկացի ընրողները: Խոսքն այն մասին է, որ ՀՀ օրենսդրությամբ ընտրողներին նման ծառայություններ մատուցելն արգելվում է, այսինքն՝ դա օրենքի խախտում է, և դրա համար որոշակի պատիժ է սահմանված: Ու եթե Գալուստ Սահակյանը հպարտ-հպարտ հայտարարում է, թե իրենք իսկապես միկրոավտոբուսներով ընտրողներին հասցրել են տեղամասերը, պիտի գիտակցի, որ վաղ թե ուշ իր խոսքերը գնահատվելու են որպես ցուցմունք»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին