Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման
ՔաղաքականԴատարանը մի քանի ցմահ ազատազրկման է դատապարտել Ահլամ ալ Բաշիրին, ով մեղադրվում է 2022 թվականի նոյեմբերին Ստամբուլի կենտրոնի Իսթիքլալ փողոցում ահաբեկչություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական IHA գործակալությունը։
Ամբողջ դատավարության ընթացքում Ալ-Բաշիրը ոչ մի բառ չի արտասանել` ի պաշտպանություն իրեն, և միայն խնդրել է թույլ տալ խոսել քրոջ հետ։
Կնոջ մեղադրանքները ներառում են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, վտանգավոր նյութեր պահելը և այլն: Արդյունքում՝ կինը դատապարտվել է յոթ ցմահ ազատազրկման՝ 1794 տարի։
2022 թվականի նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Ահաբեկչության մեջ կասկածվող Ալ-Բաշիրը չի ընդունել մեղքը։ Սակայն նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: