Եգիպտական կոբրան խայթել է տիրոջը` ստիպելով ինքնաթիռին վայրէջք կատարել
Աշխարհ
Կահիրե-Քուվեյթ թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հուրգադա քաղաքի միջազգային օդանավակայանում. վայրէջքի պատճառ էր դարձել եգիպտական կոբրան. հաղորդում է Вести.ru-ն:
Օձը փախել էր ինքնաթիռում գտնվող հորդանանցու ուղեբեռից: Թռիչքից մի ժամ անց ուղևորները և անձնակազմը աղմուկ են լսել, ինչից հետո տեսել են թունավոր օձին: Կոբրայի տերը փորձել է բռնել օձին, որն էլ խայթել է վերջինիս: Խուճապի մատնված մարդիկ հարձակվել են օձի վրա և ոտքերի հարվածներով սատկացրել:
Նշենք, որ եգիպտական կոբրայի թույնը չափազանց վտանգավոր է մարդու կյանքը համար: Հաշվի առնելով խայթվածի վիճակը՝ օդաչուն որոշում ընդունեց իջեցնել օդանավը: Ինչից հետո օձի խայթված տերը տեղափոխվել է հիվանդանոց և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)