Նոր հզոր թայֆուն Ֆիլիպիններում. տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են
Աշխարհ
Ֆիլիպիններում հզոր թայֆունի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել իրենց բնակավայրերից: Այն առաջինն էր այս ամսվա ընթացքում, և 16-րդը՝ ամբողջ տարում. փոթորիկն իր բերում է հորդառատ անձրևներ և քամիներ՝ 175 կիլոմետր ժամ արագությամբ: Որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նավարկությունը բարձր ռիսկային վայրերում: Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն կոչ է արել երկրի բնակչությանը ամենայն լրջությամբ մոտենալ փոթորկի մասին նախազգուշացումներին՝ ուշադրություն չդարձնել արևային եղանակին այնտեղ, որտեղ փոթորկի մոտենալը դեռևս չի երևում: Կառավարության արտահերթ նիստի ժամանակ Ակինոն ասել է, որ անհրաժեշտ է համակարգել բոլոր ծառայությունների ջանքերը, որպեսզի նվազագույնի հասցվի հնարավոր զոհերի պոտենցիալ թիվը բնակչության շրջանում, ինչպես նաև քաղաքներում և գյուղերում հնարավոր կործանումները:
Նշենք, որ ամեն տարի Ֆիլիպիններ մոլեգնում է մոտ 20 թայֆուն, ինչի հետևանքով զոհվում են հարյուրավոր մարդիկ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)