Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Բռնադատվածները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին

Հայաստան

1949-ին բռնադատվածների «Հուշամատյան» հասարակական կազմակերպության նախագահը կենդանի մնացած բռնադատվածների անունից բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, որում մասնավորապես ասվում է.

«Ձեզ դիմում են ԽՍՀՄ շրջանի քաղաքական հետապնդումների շրջանում Հայաստանի Հանրապետությունում դեռևս կենդանի մնացած բռնադատվածների ներկայացուցիչները, որոնց թիվը մինչև ոչ վաղ անցյալը չէր անցնում 3000-ը, իսկ այսօր, հավանաբար, մնացել են մոտ 1000 մարդ: Մեծ թիվ չէ և ամեն օրը ավելի է նվազեցնում այդ թիվը: Այն անհամեմատ մեծ էր 16.08.1994թ., երբ ընդունվեց «ՀՀ օրենքը բռնադատվածների մասին»: 1994թ. Հայաստանի Հանրապետության համար սոցիալ-տնտեսական պայմանների իմաստով, հավանաբար, ամենածանր թվականն էր: Այդ ծանրագույն տարին ՀՀ դեռևս «Գերագույն խորհուրդ» կոչվող օրենսդիր մարմնի պատգամավորները բռնադատվածների մասին օրենք ընդունելով հնարավոր համարեցին իրենց քաղաքական և մարդասիրական վերաբերմունքն արտահայտել ոչ վաղ անցյալի քաղաքական ճնշումների վերաբերյալ՝ ընդգծելով Հայաստանի բնակչության և նոր հասարակարգի համար այդ երևույթի անհամատեղելիության մասին իրենց վերաբերմունքը, միաժամանակ դատապարտելով բռնությունները և փաստելով բռնությունների ենթարկվածների նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը: Մարդասիրության տեսակետից սա շատ բարոյական քայլ էր, իսկ քաղաքական տեսակետից՝ չափազանց կարևոր: Թվում էր, որ այս քայլով Հայաստանի Հանրապետությունն իր արժեհամակարգում ներդնում է քաղաքական բռնությունների անհնարինության սկզբունքը:

Մարդասիրության իմաստով «ՀՀ օրենքը բռնադատվածների մասին» քաղաքական բռնությունների ենթարկվածների համար սահմանում էր որոշ արտոնություններ, որոնք մեծ չէին, բայց համամասնելի էին 1994թ.՝ օրենքի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության հնարավորություններին: Հասարակությունը, բայց հատկապես բռնադատվածներն իրենք հենց այդպես էլ գնահատեցին այդ օրենքի և նրանում առկա սոցիալ-քաղաքական բովանդակություն պարունակող արտոնությունների միտվածությունը: Նրանք ըմբռնումով էին մոտենում երկրի ծանր կացությանը, բայց ուրախ էին, որ նախ՝ հիշվել և դատապարտվել է իրենց խնդիրը, երկրորդ՝ որ անկախ Հայաստան պետությունը փորձում է օգնել իրենց: Այդ տարիներին նրանք չէին քննարկում, թե նախկին ԽՍՀՄ որ հանրապետությունը ինչքան ավելի զգայուն վերաբերմունք է դրսևորել իր բռնադատված քաղաքացիների նկատմամբ:

Օրենքի ընդունումից հետո անցած տարիների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն անհամեմատ կայունացել է, իսկ բռնադատվածների թիվը, ցավոք, զգալիորեն նվազել: Թվում էր, որ 1994թ. սահմանված մոտեցումները պետք է զարգացում ապրեին՝ ավելանային թվաքանակով նվազող բռնադատվածներին հատկացվող փոքր օգնությունները: Իրականում զարմանալիորեն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դժվարագույն տարիներին բռնադատվածներն օգնություն էին ստանում պետությունից, բայց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը և հարաբերական զարգացմանը զուգընթաց այդ օգնությունը գնալով նվազեց, մինչև գործնականում դադարելը: Իրենք՝ բռնաբարվածներն այս երևույթը համարում են ոչ միայն մարդասիրության պակաս, այլև քաղաքական բռնությունների հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Այն, ինչ սկզբունքորեն անհնարինության աստիճան անընդունելի էր թվում անկախության առաջին տարիներին և ինչը ամրագրվեց 1994թ. օրենքով, այսօրվա Հայաստանի Հանրապետությունում սկսել է դառնալ ընդունելի: Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչու բռնադատվածներին որպես արտոնություն հատկացվող փոքր օգնությունը, ինչն ավելի բարոյական աջակցություն էր, քան՝ նյութական, փաստացի վերացավ:

2009 թվականից այն ժամանակվա Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Բոստանջյանը և Գոհար Ենոքյանը /Գոհար Ենոքյանը՝ նաև որպես բռնադատված ընտանիքի ներկայացուցիչ/ պարբերաբար փորձել են ՀՀ տարեկան բյուջեն ձևավորելիս ուշադրություն հրավիրել այս չարչրկված հարցին՝ ընդամենը ամսական 12000 դրամի չափով գումար տրամադրել օրեցօր նվազող բռնադատվածներին՝ թե որպես քաղաքական բռնությունները դատապարտող պետության կամքի ցուցաբերում, թե զանազան տառապանքներ կրած մարդկանց անցյալի կորուստների մասնակի փոխհատուցում: Այսօրվա ՀՀ պետական բյուջեի համար չնչին գումար է սա, փոխարենը մեծ է բարոյա-քաղաքական ազդեցությունը: Սակայն խնդիրը չի լուծվում: Ֆինանսա-տնտեսական ճգնաժամերի մասին պատճառաբանությունները որևէ իրական քննադատության չեն դիմանում: Այսօրվա Հայաստանը 1994թ. վիճակում չէ, միաժամանակ Հայաստանի այսօրվա բնակչությունն անհամեմատ իրազեկ է նմանօրինակ այլ երկրներում բռնադատվածների խնդիրների լուծումներին: Մարդասիրությունից զատ մենք ռիսկ ենք անում կորցնելու մեր բնակչության ևս մի, արդեն քանիցս խաբված հատվածի վստահության վերջին փշուրները:

Մեծարգո՛ նախագահ

Միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպումների ելույթներից տեսնում ենք, որ Դուք խորապես կարևորում եք մարդու իրավունքները, քաղաքական ազատությունները և անշրջելի եք համարում ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության ապագա: Քանի որ ներկա պահին ՀՀ Ազգային ժողովի կուսակցություններից որևէ մեկի ծրագրում դեռևս կենդանի մնացած բռնադատվածների վերաբերյալ որևէ ծրագիր չկա, ինչպես նաև տեսնելով, որ այս խնդրով շահագրգիռ որևէ պատգամավոր չկա, հասկանում ենք, որ մեր խնդիրը դուրս է մնում մեր երկրի քաղաքական օրակարգից: Այդ պատճառով, ինչպես նաև հավատալով քաղաքական բռնությունների մասին Ձեր անվերապահ բացասական կարծիքին, առաջարկում և խնդրում ենք, որ ՀՀ դեռևս կենդանի մնացած փոքրաթիվ բռնադատվածների նկատմամբ պետական հոգածության խնդիրը վերցնեք Ձեր բարձր հովանու ներքո: Հույս ունենք, որ Ձեր միջամտության դեպքում Հայաստանի Հանրապետության 2013թ. բյուջեն ձևավորողները և հաստատողները պատշաճ կգնահատեն իրականությունը և գոնե այսուհետ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքով բռնադատված ճանաչվածներին շանս կտան իրենց կյանքի վերջին տարիներին համոզվելու, որ իրենց նկատմամբ իրականցված բռնություններն իրոք դատապարտվում են և իրենց կրած զրկանքները փոխհատուցվում են ՀՀ հնարավորությունների չափով: Խորապես համոզված ենք, որ սա բռնադատվածների վերջին շանսն է՝ անցյալում իշխանության նկատմամբ կուտակված անվստահությունը իրենց ծերության տարիներին թոթափելու, առավել ևս պետության կողմից իրենց գնահատված զգալու: Հավատացեք, որ նրանք օրհնանքով կհիշեն Ձեր Աստվածահաճո հոգատարությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված