Միթ Ռոմնին՝ Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների խորհրդի անդամ
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին կմիանա Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների խորհրդին. այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Նշենք, որ Ռոմնին ավելի վաղ ևս Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների խորհրդի անդամ է եղել՝ 1993-2002-ը և 2009-2011-ը: Առաջին անգամ նա թողել է այս պաշտոնը, որպեսզի մասնակցի Մասաչուսեթսի նահանգապետի ընտրություններին, երկրորդ անգամ'՝ նախագահական քարոզարշավին մասնակցելու համար:
Նոյեմբերի 6-ին կայացած ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում կրած պարտությունից հետո Ռոմնին մեկնել է Կալիֆորնիա՝ իր տուն՝ փորձելով ամեն կերպ խուսափել ԶԼՄ-ների ուշադրությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)