Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Պարոնյան 4/ա շենքի բնակիչների բաց նամակը Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին

ԱՐԽԻՎ

Պարոնյան 4/ա շենքի բնակիչները բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Բաց նամակ ՀՀ նախագահին և վարչապետին.

Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի պարոն վարչապետ,

Գրեթե երկու տարի է ինքնակամ՝ առանց համապատասխան իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի, շինություն է իրականացվում Երևանի Ծածկած Շուկայի տարածքում։ Ոչնչացվում է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանը, ոտնահարվում են հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Այս մասին բազմիցս տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, սակայն ոչ մի միջոցառում չի իրականցրել աշխատանքները կանխելու և խնդիրն իրավական դաշտ բերելու ուղղությամբ:

Աշխատանքների համար հիմք է հանդիսանում շրջանառության մեջ գտնվող էսքիզային նախագիծը։ Կառուցապատողը և քաղաքապետարանի ներկայացուցիչները բազմիցս հավաստիացրել են, որ շենքի ծավալատարածական լուծումները պետք է պահպանվեն, հուշարձանի գոնե արտաքին տեսքը չպետք է խախտվի, շրջակա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների վիճակը էլ ավելի չպետք է վատթարանա, սակայն ներկայումս արագ տեմպերով կառուցվում են շենքի նորանոր հարկեր և կառուցապատողը սկսել է վերին հարկի ծածկի իրականացման աշխատանքները՝ դուրս գալով գոյություն ունեցող հուշարձան շենքի ծավալային չափերից: Հակառակ բնակիչների շահերի և պետական շահագրգիռ մարմինների տեսակետների և արգելքների, շենքի արտաքին ծավալներից դուրս պատրաստվում է կառուցվել լրացուցիչ հարկ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչերի պատուհանների դիմաց, վատթարացնելով բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, խախտելով քաղաքաշինական նորմերը և վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:

Փաստորեն քաղաքի կենտրոնում բոլորի աչքի առաջ, բազմաթիվ գրավոր նախազգուշացումներից հետո, ինքնակամ քանդվում և խեղաթյուրվում է հուշարձան շենքը, խախտվում են բնակիչների արդարացի իրավունքները, իսկ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս իրենց պարտականությունները կատարելու համար: Միթե Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ թողտվությունը սահմաններ չունի:

Վերջին հույսը Դուք եք և եթե շտապ չարձագանքեք, արդեն ուշ կլինի, քանի որ շինարարությունը, չնայած որ ինքնակամ է, ընթանում է շատ արագ տեմպերով և չի բացառվում, որ մեկ երկու օրից մեկ կամ մի քանի հարկեր կառուցվեն և բոլորիս փաստի առաջ կանգնեցնեն:
Խնդրում ենք նաև. բացի վերը նշվածից պատասխանել հետևյալ հարցերին՝

- Բազմաբնակարան բնակելի շենքից մոտ 2մ հեռավորության վրա կառուցապատողի կողմից շենքի հիմքերից էլ ցածր նիշի վրա փորված 2-3մ խրամուղու մեջ առանց համապատասխան համաձայնեցված նախագծի իրականացվող մեծ տրամաչափի կոյուղագծի տեղադրումը արդյոք չի ազդի շենքի սեյսմակայունության վրա և վտանգի չի ենթարկի բազմաթիվ մարդկանց:

- Արդարացված է արդյոք Երևան քաղաքի կենտրոնում, արդեն իսկ շատ խիտ բազմաբնակարան բնակելի շենքերով կառուցապատված տարածքում տեղադրված և շահագործվող առևտրական խոշոր օբյեկտի վերակառուցումը և դրա հզորությունների ավելացումը: Չէ որ քաղաքաշինական տեսակետից այդ տարածքը նման պոտենցիալ չունի և գերծանրաբեռնված է: Շուկայի երկու կողմերում բազմաբնակարան բնակելի շենքերն արդեն իսկ կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտումով՝ շուկայից ոչ բավարար հեռավորության վրա, իսկ համաձայն ներկայացված էսքիզային նախագծի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու դեպքում սպասարկման համար ստիպված օգտագործել են ցածր անցունակություն ունեցող ներբակային փողոցներն ու անցուղիները, բնակելի շենքերին կից և բնակիչների սպասարկման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքները՝ վատթարացնելով Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցների այդ հատվածների տրանսպորտային իրավիճակները, բազմակի անգամ ավելացնելով շրջակա միջավայրի աղտոտվածությունը, օդում մեքենաների շարժիչների աշխատանքի արդյունքում արտանետված գազերի պարունակությունը բնակելի շենքերի սենյակների պատուհանների անմիջական հարևանությամբ, և անհնարին դարձնելով այդ սենյակների օդափոխությունը և ուղղակիորեն բացասաբար չի ազդի բազմաթիվ բնակիչների առողջության վրա:

- Առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշմամբ սահմանված կարգի անհրաժեշտ չէր արդյոք զանգվածային լրատվության միջոցներով, փակ շուկայի վերակառուցման ծրագրի և նախագծի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին, ինչպես նաև մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրի և նախագծի հաստատումը կազմակերպել դրանց հասարակական քննարկումներ՝ ապահովելով շրջակա բնակելի շենքերի բնակիչների, այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների մասնակցությունը և հաշվի առնել նրանց կողմից ներկայացված իրավական ու նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողությունները և առաջարկությունները:

- Վերակառուցվող առևտրի կենտրոնը ՀՀ օրենսդրությամբ դասակարգվում է որպես բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտ և համաձայն սահմանված կարգի դրա նախագծային փաստաթղթերը, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պետք է պարունակեն նաև շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների անվտանգության, տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացում և ենթակա են համալիր փորձաքննության: Արդյոք մինչև շինարարության սկիզբը իրականացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն՝ շահագրգիռ այլ պետական փորձագիտական մարմիններ մասնակցությամբ:

Ուզում ենք հավատալ, որ հավատալու և փոխելու Ձեր կարգախոսը սոսկ նախընտրական լոզունգ չի, և մենք իրապես իրավական երկրում ենք ապրում։

Պարոնյան փողոց թիվ 4ա շենքի բնակիչներ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված