The New York Times. Հիլարի Քլինթոնը` Նյու Յորքի քաղաքապե՞տ
ԱՄՆ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը համոզում է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մասնակցել քաղաքապետի ընտրություններին. այս մասին գրում է The New York Times-ը:
Պարբերականը պնդում է, որ Բլումբերգն այս առաջարկն արել է գաղտնի հեռախոսազանգի ժամանակ: Թերթը նշում է, որ գործող քաղաքապետը, հավանաբար, այդքան էլ գոհ չէ այս պահին գոյություն ունեցող թեկնածուներից:
Հիշեցնենք, որ Քլինթոնը հայտարարել է, որ նա կթողնի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը Բարաք Օբամայի նախագահական առաջին ժամկետից հետո: Նախքան պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելը Քլինթոնն ԱՄՆ-ի Սենատում ներկայացնում էր Նյու Յորք նահանգը:
Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2013 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)