Հայ անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը պարգևատրվել է պատվավոր շքանշանով
Գիտություն և Մշակույթ
Հայ անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանն այսօր Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովի հրավերով Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով:
Համերգին հնչել են 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության գլուխգործոցներ, այդ թվում՝ Լուչիանո Բերիոյի, Տորու Տակեմիցուի, Յաննիս Քսենակիսի, Հարություն Դելալյանի, Տիգրան Մանսուրյանի, և այլոց ստեղծագործությունները:
Համերգի ավարտին հայ անվանի դաշնակահարին Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահը պարգևատրել է պատվավոր շքանշանով' «Մաեստրո Հայկ Մելիքյանին՝ ժամանակակից երաժշտության զարգացման և տարածման գործում իր ներդրման համար»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)