ԵԱՀԿ ՄԽ-ն մոնիթորինգ կանցկացնի հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում
Հայաստան
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 5-ին ծրագրվում է մոնիթորինգ անցկացնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում. այս մասին հաղորդում է Trend.az-ը:
Ադրբեջանական կողմում մոնիթորինգը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ուիլյամ Փրայորը, դաշտային օգնական Քրիստո Քրիստովը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բառաշկինը:
Զորքերի շփման հայկական կողմում մոնիթորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելոկոնը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի