Ամերիկյան ռեստորաններից մեկում հրամցնում են անհավանական ուտեստ 86 բաղադրամասից (տեսանյութ)
ԱՄՆ
Չիկագոյի ժամանակակից Alinea ռեստորանում, որն արժանացել է երեք աստղի հեղինակային խոհանոցի, գինու, մթնոլորտի, սպասարկման համար ամենաբարձր գնահատականի, վերջերս հայտնվել է նոր ուտեստ՝ Lamb 86 անվանումով (Ոչխարի միս 86). հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ճաշատեսակի հեղինակը գլխավոր խոհարար, խոհանոցային հրաշագործ, մոլեկուլյար կոչվող խոհանոցի մեծ վարպետ և նույն ռեստորանի համասեփականատեր Գրանտ Էչատցն է: Ուտեստը բաղկացած է 86 տարբեր բաղադրամասից: Սեղանին այն մատուցվում է երկար ուղղանկյուն ափսեի մեջ, գինու թանձր սոուսով, մատուցվում է նաև թափանցիկ ապակուց սկուտեղ, որի վրա ծայրահեղ դրված է 86 մթերքից կազմված համադրություն, որի օգնությամբ ռեստորանի հյուրը գրում է իր սեփական խոհանոցային ստեղծագործությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)