Օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում տարածաշրջանում կայունությանը. Քանանի
ԱստղագուշակԻրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։ Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է Mehr-ը։
Նրա խոսքով, Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևորագույն առաջնահերթություններից է։ «Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասել է Քանանին։
Նա հայտարարել է, որ Իրանի ռազմավարությունն է բանակցություններ վարել և բազմակողմ երկխոսություն ունենալ՝ օգտագործելով առկա մեխանիզմները՝ լուծելու տարաձայնությունները և հաստատելու խաղաղություն, կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում։
«Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ստեղծել մեխանիզմներ, որոնք կբարդացնեն իրավիճակը»,-ասել է Քանանին։