Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ո՞ւմ կպաշտպանի Կարապետյանների կլանը

Վերլուծական

Նախագահական ընտրությունները փորձաքար կարող են դառնալ հայաստանյան քաղաքական դաշտի շատ խաղացողների, այդ թվում՝ և Կարապետյանների ընտանիքի համար: Մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամո) Մոսկվայում այս ընթացքում հանդիպումներ է ունեցել իր հետ քավոր-սանիկային ջերմ հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ և հավաստիացրել, որ առաջադրման դեպքում բոլոր միջոցներով կաջակցի նրան: Մյուս եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, պարբերաբար կերուխումներ է կազմակերպում պատգամավորների հետ և ստիպում բոլորին խմել նախ իր կենացը և ապա միայն՝ նախագահի: Իսկ Կարապետյանների ընտանիքը բավական ազդեցիկ է, և չի կարելի բացառել, որ որոշակի հաշվարկներից ելնելով՝ ի զորու լինի կշեռքի նժարը տատանել հօգուտ այն կողմի, ում որոշի նախապատվություն տալ, հատկապես, որ եղբայրներից Կարեն Կարապետյանն այսօր իր «քաշային կատերգորիայի» համեմատ բավական ցածր կարգավիճակում է՝ ընդամենը շարքային պատգամավոր է այն դեպքում, երբ տևական ժամանակ վերջինիս հավակնությունները պտտվում էին վարչապետի պաշտոնի շուրջը: Եվ ուրեմն, ինչպե՞ս իրեն կդրսևորի Կարապետյանների կլանը, ի՞նչ կարելի է սպասել Կարապետյան եղբայրներից:

Կարապետյան եղբայրներից Կարենը ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկն է՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկինում՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար, իսկ դրանից հետո որոշ ժամանակ նա պաշտոնավարեց նաև որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար: Այսինքն՝ հանձինս Կարեն Կարապետյանի՝ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում պետք է որ ամուր թիկունք ունենար: Սակայն...

Կարեն Կարապետյանն անսպասելիորեն հրաժեշտ տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին: Մինչ այդ էլ նրա պաշտոնավարումն անընդհատ հարցականի տակ էր դրվում, խոսվում էր այն մասին, որ Կարապետյանին խիստ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ նախագահականում աշխատակազմի իրական ղեկավարն իր առաջին տեղակալն էր՝ Միքայել Մինասյանը, ով չէր դադարում իր ղեկավարի հոգու հետ խաղալ՝ հյուսելով տարաբնույթ ինտրիգներ:

Կարապետյանի դիրքերը թուլացան հատկապես «Պլաչիդո Դոմինգո կամ ինչպես գահընկեց անել Բեգլարյանին» օպերացիայի ժամանակ, երբ նախագահի աշխատակազմն արդեն սկսեց ցուցադրաբար երես թեքել Կարապետյանից աշխատակազմի անդամին՝ Արամ Կանդայանին (Կնդո) Բեգլարյան Գագիկին «հանձնելու» համար: Սկանդալի նույն օրը աշխատակազմի ղեկավարը հրաժարական էր գրել, և միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջորդությամբ էր հնարավոր եղել նրան համոզել հետ վերցնել դիմումը՝ առանց այն էլ մեծ աղմուկն է՛լ ավելի չթեժացնելու համար: Հրաժարականը, սակայն, չեղյալ չհամարվեց, այլ միայն հետաձգվեց: Այնպես որ, եկավ օրը, և հնարավորինս անաղմուկ կազմակերպվեց Կարապետյանի հրաժարականը:

Կարեն Կարապետյանը միառժամանակ հեռացավ քաղաքականությունից, հայտարարեց, թե այլևս չի էլ վերադառնալու, պատրաստվում է մնացած կյանքը նվիրել բիզնեսին, սակայն... խորհրդարանական ընտրություններով բիզնեսին նվիրվողն էլի վերադարձավ օրենսդիր աշխատանքի, իհարկե, որոշ վերապահումներով: Ի տարբերություն չորրորդ գումարման ԱԺ-ի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի՝ այսօրվա՝ պաշտոնապես շարքային պատգամավոր Կարապետյանը համալրել է ԱԺ-ի, այսպես ասած, «բլադնոյ», «գոլդ» պատգամավորների շարքը՝ ըստ երևույթին, ձգտելով հնարավորինս համապատասխանել մեծամասնական պատգամավորի հայաստանյան իմիջին: Այդպես, Կարապետյանը խորհրդարան է գալիս միայն հատուկենտ օրերի, նիստին մասնակցում ընդամենը մի քանի րոպե` ճիշտ այնքան, որքան, ըստ երևույթին, սահմանված է «գոլդ» պատգամավորների «գրաֆիկով», որից հետո դուրս գալիս և խուսափելով լրագրողների հետ որևէ շփումից` անհետանում` զարգացնելով քայլքի հնարավոր առավելագույն արագություն: Նույն ընթացակարգը պահպանվեց նաև երեկ, երբ փորձեցինք պարզել Կարապետյան ընտանիքի դիրքորոշումը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հարցը լսեց, լսեց՝ հընթացս գրեթե վազեցնելով ու այդպես էլ չկանգնելով (Կարապետյանի՝ լրագրողի աշխատանքին ոչ այդքան նպաստավոր արագ քայլքը քիչ էր, կողքից, պարզվեց, գործում էին նաև պատգամավորների «օժանդակ ջոկատները». Սամվել Ալեքսանյանը փորձեց նախ թևիցս բռնելով հետ պահել հարց տալուց. «Հոպարիս մի՛ նեղի, հոպարիս հետ գործ չունես, վա՜յ, մի րոպե, հոպա՛ր ջան», հետո էլ Գրիգոր Մարգարյանը փորձ արեց Կարապետյանին «փրկել». մի խոսքով, բոլորը փորձում էին «փրկել» Կարապետյանին, թե ինչից, այդպես էլ մնաց անհասկանալի, հատկապես, որ ավելի քան տրամաբանական էր, որ երբեմնի՝ նման պաշտոններ զբաղեցրած անձնավորության համար ընդամենը մի սովորական հարցի պատասխանելն այդքան էլ մեծ բարդություն չէր կարող ներկայացնել): Դրսում արդեն Կարապետյանը մի պահ կանգնեց և հնչեցրեց իր պատասխանը.

- Ես այսօր չեմ պատասխանի:

- Բայց ի՞նչ տարբերություն, պարո՛ն Կարապետյան, այսօր, թե մեկ ուրիշ օր:

- Ես չասեցի, թե կպատասխանեմ, կարող եմ չէ՞ չպատասխանել:

- Իսկ ե՞րբ կպատասխանեք, վաղը կպատասխանե՞ք:

- Հետո:

- Հետո ե՞րբ:

-Առաջադրումները թող լինեն, նոր կխոսեմ,- բազմանշանակ ժպտալով ասաց պատգամավորը:

Եվ այսպես, ամեն ինչ կախված է առաջադրումներից: Սամվել Կարապետյանը, ով, ինչպես հայտնի է, ռուսաստանյան պետական շրջանակներում լուրջ ազդեցություն ունի (որտեղ էլ, ըստ էության, որոշվում է ՀՀ նախագահի կանդիդատուրան), որոշակի խոստումներ է տալիս Ծառուկյանին: Դրան զուգահեռ եղբայրը՝ Հայաստանում Կարապետյանների ընտանիքի ներկայացուցիչը, որ, ըստ ամենայնի, հոգու խորքում ինչ-ինչ դժգոհություններ ունի ամբարած, փորձում է մինչև վերջ պահպանել ինտրիգը՝ միաժամանակ բազմանշանակ ժպիտով կարծես թե խոստանալով գաղտնազերծել ամեն ինչ առաջադրումներից հետո. Սերժ Սարգսյանի առաջադրման հետ կապված ամեն ինչ պարզ է՝ դեկտեմբերի 15-ին ՀՀԿ համագումարն է, որտեղ էլ պաշտոնապես կհաստատվի նախագահի առաջադրումը: Ըստ այդմ, որոշիչն, ըստ էության, Գագիկ Ծառուկյանի առաջադրումն է՝ ԲՀԿ ղեկավարի «կայացրած որոշման» գաղտնազերծումը, որից հետո էլ երևի թե կգաղտնազերծվի նաև Կարապետյանների կլանի իրական խաղը:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր արդեն Կարեն Կարապետյանը զարմանալիորեն շռայլ գտնվեց և, կարելի է ասել, հենց սեփական նախաձեռնությամբ պատասխան տվեց երեկվա հարցին. «Մենք երկդիմի խաղեր չենք խաղում: Մեր ընտանիքում չի կարող լինել երկու տեսակետ, ինչ ասվում է, դա էլ արվում է, իհարկե, նախապես քննարկելուց ու որոշելուց հետո»:

Ահա այսպիսի բազմանշանակ, խորիմաստ պատասխան... Մարտավարության գաղտնազերծումն, ըստ էության, էլի հետաձգվում է մինչև առաջադրումներ, որից հետո այլևս երկդիմի խաղ հնարավոր էլ չի լինի խաղալ՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն...

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված