Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ 

Իրեն ուղղված բողոքը ՀՀ նախագահի աշխատակազմը վերահասցեագրել է Բնապահպանության նախարարությանը

Հասարակություն

ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները Պաղջուր (Խաչաղբյուր) գետի վրա արդեն իսկ կառուցված «Խաչաղբյուր- 1» և կառուցվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ 2012 թ. նոյեմբերի 22-ին գրավոր դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշյալ դիմումի տակ ստորագրել են համայնքի թվով 1077 բնակիչներ, ովքեր կտրականապես դեմ են արտահայտվել նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը, իսկ արդեն իսկ գործող «Խաչաղբյուր- 1»-ի վերաբերյալ՝ հետագա շահագործմանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմը, փոխարենը քննարկման առարկա դարձնելու համայնքի բնակիչների դիմում-բողոքը, ուղղակիորեն այդ դիմումը վերահասցեագրել է ՀՀ Բնապահպանության նախարարությանը, որտեղից էլ պետք է ստացվի պատասխան: Այս աշխատելաոճը խոսում է այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմը նույնպես անտարբեր է մեր հանրապետության շրջակա միջավայրի և/կամ համայնքներում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ Գետահովիտ համայնքի բնակիչները ՀՀ բնապահպանության նախարարության գտնվելու վայրը չգիտեին: Նրանք չեն դիմել ՀՀ բնապահպանության նախարարին, քանի որ վստահ ու համոզված են, որ գործող նախարարն ի զորու չէ որևէ բան փոխել կամ բարեփոխել ՀՀ բնապահպանության ոլորտում, նրա կողմից ղեկավարվող այդ նախարարությունն իրեն վաղուց սպառել է և ժամանակն է, որպեսզի այն լուծարվի, եթե այդ նախարարին որևէ ձևով պաշտոնանկ անելու համարձակություն չկա:

ՀՀ Բնապահպանության նախարարությունը որպես կանոն ժամանակին չի արձագանքում ցանկացած դիմումի, ցուցաբերում է բացահայտ անգործություն և անտարբերություն այն ոլորտի հարցերի նկատմամբ, որոնց համար ինքը կոչված է զբաղվելու, կարգավորելու և կանխարգելելու, մշտադիտարկում կատարելու և այլն: Այսպիսով, նրա գործելակերպն առաջին անգամ չէ, որ ապացուցում է ոլորտին առնչվող հարցերի լուծման նկատմամբ իր շահագրգռվածության բացակայությունը:

Ինչպես հայտնի է, մինչև ՀՀ նախագահին դիմում ներկայացնելը Գետահովիտ համայնքի բնակիչների և մեր նախաձեռնության կողմից ներկայացված հիմնավորումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարը ս. թ. հոկտեմբերի 26-ի. հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչել (չեղյալ էր համարել) «Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 դրական եզրակացությունը:

Սակայն դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է հայտարարություն, ըստ որի ս. թ. նոյեմբերի 21-ին «Մեգաէներջի» ՍՊԸ-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-նն է ներկայացրել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը, իսկ ս. թ. դեկտեմբերի 6-ին Գետահովիտ համայնքում պետք է անցկացվեն հանրային լսումներ:

Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը կրկին կազմել է աշխատանքային առաջին նախագծի հեղինակ՝ «ԷՌԱ» ՍՊԸ-ն, որը ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տվյալներ ու տեղեկություններ էր ներկայացրել առաջին աշխատանքային նախագծում և ապակողմնորոշել բոլոր շահագրգիռ կողմերին:

Փաստորեն առանց համապատասխան գնահատական տալու նախորդ աշխատանքային նախագիծը կազմող ընկերության և/կամ նրա փորձագետի կողմից թույլ տրված խախտումներին, այդ նախագծին դրական բնապահպանական փորձագիտական եզրակացություն տված նախարարության աշխատակիցների և անկախ փորձագետի գործողություններին՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել ացկացնել նոր հանրային լսումներ: Այն էլ այն դեպքում, երբ հասարակական ճնշման տակ տվյալ ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնություններն ուսումնասիրելու և ծագած խնդիրներին լուծումներ առաջարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ. հ. 254-Ա հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ (որի կազմում ընդգրկված են նաև մեր նախաձեռնության երկու անդամներ և երկու՝ Գետահովիտ համայնքի բնակիչներ), որը 16.10.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացրել էր թվով 5 առաջարկություններ, որից միայն մեկն է մինչև օրս ի կատար ածվել, այսինքն ընդամենը չեղյալ է ճանաչվել Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 դրական եզրակացությունը, իսկ մյուս առաջարկների վերաբերյալ մինչև օրս որևէ պատասխան չի տրվել:

Առ այսօր անպատասխան են մնացել նաև մեր նախաձեռնության կողմից ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված 2 դիմումները, որոնց պատասխանելու օրենքով սահմանված ժամկետներն արդեն անցել են:

Մեր նախաձեռնության պահանջը մնում է նույնը՝ չեղյալ ճանաչել կամ հետաձգել ս. թ. դեկտեմբերի 6-ին Գետահովիտ համայնքում «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակի շուրջ հանրային լսումներ անցկացնելու մասին հայտարարությունը, մինչև որ ստացվեն վերը նշված առաջարկությունների վերաբերյալ լիարժեք պատասխաններ և տրվեն իրավական գնահատականներ ու լուծումներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ակնկալում ենք գործուն միջամտություն և ռեալ քայլեր, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրը պահպանելուն և փրկելուն, այլ ոչ թե բիզնես միջավայրի զարգացում՝ հանրության առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հաշվին:

04.12.2012
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին
Ամենադիտված