Արդյունքներն ամփոփվում են, հետագա անելիքները` նախանշվում
Հասարակություն
Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ընդունեց, վերջերս նշանակված, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը մասնավորապես ասաց. «Կարծում եմ շատ լավ համագործակցեցինք տիկին Գերչևայի հետ: Եվ նման բեղումնավոր ու պտղաբեր համագործակցություն ենք ակնկալում Ձեր հետ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը լուրջ դերակատարություն ունի մեր երկրի համար: Մենք միասին աշխատելու և համագործակցելու շատ բան ունենք, քանի որ մեր նպատակը աշխարհում լավագույններից մեկը դառնալն է»:
ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ գտնվելով Հայաստանում մեծ ցանկություն ուներ հանդիպել Աի նախարարին և շնորհակալություն հայտնեց ընդունելության համար. «Շատ կարճ ժամանակ է, որ ես Հայաստանում եմ և արդեն հասցրել եմ նկատել ու մեծապես տպավորվել Ձեր կատարած ահռելի աշխատանքով և ձեռքբերումներով: Այս հանդիպման հիմնական նպատակն է անդրադառնալ արդյունքներին և քննարկել հետագա պլանները: Մենք պատրաստ ենք ձեր նախաձեռնությունների իրականացմանը աջակցելուն»:
Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը իր զեկույցում ներկայացրեց ինստիտուցիոնալ դաշտի կառավարման և հզորացման ծրագիրը՝ նշելով, որ Հայաստանը առաջին երկիրն է տարածաշրջանում, որը ԱՌՆ ազգային ռազմավարություն է մշակել: Ա. Չիլինգարյանը խոսեց նաև հետագա պլանների մասին:
Վերջում Պ. Կոր-Բիզոն նախարարին հայտնեց, որ իրենց համագործակցությունը ՀՀ ԱԻ նախարարության հետ շարունակական կլինի՝ նշելով, որ ՄԱԶԾ-ը պատրաստ է միջոցներ տրամադրել նշված ծրագրի իրականացման համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը