Արամ Հարությունյանն ու Անդրեյ Սորոկինը պայմանավորվել են ավելի հաճախ հանդիպել
Հասարակություն
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին: Նախարարն ողջունել է դեսպանին և ըդգծել նախարարության պատրաստակամությունը ԵԱՀԿ-ի հետ ավելի սերտ համագործակցույան ուղղությամբ:
«Ձեզ՝ որպես ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան, նշանակումից հետո սա առաջին հանդիպումն է: Կարծում եմ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի»,- նշել է նախարար Արամ Հարությունյանը:
Դեսպան Սորոկինը նույնպես կարևորել է ԵԱՀԿ-ի բնապահպանական ծրագրերում նախարարության ներդրումը: Կողմերը քննարկել են Հայաստանում գործող «Օրհուս» կենտրոնների հիմնադրամին և թունաքիմիկատների արդյունավետ պահեստավորման և վերացման մասին հարցեր:
Արամ Հարությունյանը և Անդրեյ Սորոկինը պայմանավորվել են ավելի հաճախ հանդիպել՝ համագործակցությունը ուժեղացնելու նպատակով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը