Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ 

Հայաստանը կարող է օրինակ ծառայել շատ երկրների համար

Հասարակություն

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Անտառային հրդեհների կառավարման ազգային երկրորդ կլոր սեղանը։

Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի (ՀՀՎԿ) համագործակցությամբ՝ «Շրջակա միջավայրը և անվտանգությունը» (ՇՄԱ) նախաձեռնության շրջանակներում։

Կլոր սեղանին մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հրդեհների մոնիտորինգի գլոբալ կենտրոնի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Միավորված ազգերի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Գորիսի Օրհուսի կենտրոնի, Հայաստանի ծառատունկ ծրագրի և Հայաստանի անտառներ ՀԿ-ի ներկայացուցիչները։

Բացման խոսքում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբիելյանը մասնավորապես ասաց. «Աշխարհում ամեն օր 200 հազարից ավելի անտառային հրդեհ է գրանցվում, որոնց հետևանքով զոհվում են մարդիկ, ոչնչանում է ֆլորան ու ֆաունան,վնասվում են հողաշերտն ու մոտակա բնակավայրերը, աղտուտվում է մթնոլորտը, շարքից դուրս են գալիս կապի և էլեկտրահաղորդման գծերը, փայտաշեն կամուրջները, գյուղատնտեսական ցանքատարածությունները և, ի վերջո, խաթարվում են երկրի տնտեսական կառավարման ենթահամակարգերը: Հայաստանի չոր կլիմայական պայմաններում անտառային հրդեհների դեմ համակողմանի և հետևողական պայքար չկազմակերպելու դեպքում, այն կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի: Հենց դա է պատճառը, որ քննարկվող հարցն իր հրատապությամբ մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն»:

Շարունակելով թեման՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնը նշեց. «Անտառային հրդեհների դեմ պայքարը կարևորագույն խնդիր է: Սա ՇՄԱ-ի նախաձեռնությունն է, որին ներգրավված են մի շարք միջազգային կազմակերպություններ: Պետք է մշակել Հարավկովկասյան երկրներում անտառնային հրդեհների դեմ պայքարի արդյունավետ ռազմավարություն»:

Անդրադառնալով Վ. Հենլոնի խոսքին՝ Յոհան Գոլդամմերը՝ Հրդեհների մոնիտորինգի գլոբալ կենտրոնից, մասնավորապես ասաց. «Մեր համագործակցությունն ունի վեց տարվա պատմություն, և արդեն կա նկատելի առաջընթաց: Մեր կենտրոնը գտնվում է Գերմանիայում և համագործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՀԿ-ի հետ: Կան բազմաթիվ դասեր, որոնք կարող ենք քաղել միմյանցից: Հայաստանը միշտ ակտիվ գործընկեր է եղել և իր զգալի ավանդն ունի, ամբողջ աշխարհում, հրդեհների ակտիվությունը նվազեցնելու գործում: Անտառային հրդեհների դեմ պայքարը հնարավոր չէ լուծել մեկ կազմակերպության շրջանակներում: ՀՀ ԱԻՆ-ը կարևորագույն քայլ է կատարել այս ուղղությամբ՝ ստեղծելով միջգերատեսչական աշխատանքային խումբ: Հայաստանը, այս ոլորտում, արդեն կարող է լավ օրինակ ծառայել շատ երկրների համար»:

Նիստի ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ՇՄԱ Ազգային ծրագրի պատասխանատու Էդվարդ Սաֆարյանը ներկայացրեց Հայաստանում անտառների և հողերի կառավարման ոլորտում անտառային հրդեհների աղետի կրճատման, անտառային հրդեհների կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև կրակի օգտագործման ոլորտում գործող օրենսդրական, կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտի վերաբերյալ իր զեկույցը, որն ամփոփելիս նշեց. «Անտառային հրդեհները և այլ վայրի հրդեհները ընկալվում են որպես բարդ երևույթներ, որոնց ժամանակ,ի լրումն երեք նախարարությունների՝ ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների, հարկավոր է ավելի մեծ թվով կազմակերպական միավորների փոխազդեցություն: Անհրաժեշտություն կա նաև նախաձեռնել անտառային հրդեհների կառավարման ազգային քաղաքականության և դրա իրականացման ռազմավարության մշակման գործընթացը»:

Հանդիպման վերջում քննարկվեցին հրդեհների կառավարման ազգային ծրագրի և իրագործման ռազմավարության մեջ ներգրավվող շրջանակների և հիմնական խնդիրների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես' ազգային քաղաքականության և իրագործման ռազմավարության ինստիտուցիոնալ ասպեկտները, հրդեհների կառավարման ազգային ծրագրի և իրագործման ռազմավարության մեջ ներգրավվող շրջանակների և հիմնական խնդիրների ճշգրտումը, ՀՀ անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման բարելավման համալիր միջոցառումների ծրագիրը և դրա աշխատանքային խումբը:

Ամփոփելով քննարկումը' կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին
Ամենադիտված