Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում
Հասարակություն
Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա «Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» աշխատանքային քննարկումը նվիրված դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրվան, որն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հովանու ներքո:
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
Քննարկմանը կմասնակցեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կրթության և գիտության, միջազգային կառույցների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի դպրոցների ներկայացուցիչները և քաղաքացիական պաշտպանության պատասխանատուները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը