«Թեժ գիծ»-ը ստացել է 546 հեռախոսազանգ
Հասարակություն
2012 թվականի նոյեմբերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա գործող «թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունը ստացել է 546 հեռախոսազանգ:
Զանգերի գերակշիռ մասը՝ 179, եղել է տեղեկատվական բնույթի:
Արձանագրված հեռախոսազանգերն ըստ բնույթի այսպիսին են՝
• հիվանդանոցային բուժօգնություն՝ 40, որից 17-ը դժգոհություններ կապված պետական պատվերի սահմանափակման հետ, 8-ը՝ ցուցաբերված վերաբերմունքից, 5-ը՝ գումարային, 3-ը՝ բուժօգնության որակի, 3-ը՝ գործող կարգի, 4-ը՝ կազմակերպչական բնույթի հարցեր,
• առաջնային բուժօգնություն՝ 18, որից 1-ը՝ գումարային, 4-ը՝ հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ կապված, 3-ը՝ բուժօգնության որակի վերաբերյալ, 10-ը՝ կազմակերպչական բնույթի հարցեր,
• ծննդօգնության վերաբերյալ՝ 4, որից 1-ը՝ վճարովի այցելությունների, 1-ը՝ հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, 1-ը՝ կազմակերպչական բնույթի, 1-ը բուժօգնության որակի վերաբերյալ,
• երեխաներին վերաբերող հարցեր՝ 16, այդ թվում 4-ը՝ 0-7 տարեկան երեխաների հավաստագրի առկայության պարագայում գումարի հետ կապված բողոք, 1-ը՝ հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից դժգոհություն, 1-ը՝ պետական պատվերի սահմանափակման, 3-ը՝ բուժօգնության որակի վերաբերյալ, 7-ը' կազմակերպչական բնույթի հարցեր,
• դեղորայք՝ 11, որից 7-ը՝ դեղերի անկանոն մատակարարման վերաբերյալ, 2-ը՝ դեղերի բաշխման գործող կարգից, 2 բողոք դեղերի գներից
• այլ՝ 3:
Նշենք, որ գրանցված բոլոր հեռախոսազանգերի մասին զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և խնդիրները համապատասխան լուծումներ են ստացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը