ԼՂՀ նախագահը կարեւորել է քաղաքների միջեւ սերտ համագործակցությունը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու եւ իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ: Միաժամանակ ԼՂՀ նախագահը կարեւորել է բոլոր հարցերում քաղաքների միջեւ սերտ համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:
Խորհրդակցությանը մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան