Ես դեռ գեղեցիկ Նոր տարի կնշեմ. Արևիկ Ալավերդյանը՝ աշխարհի վերջի մասին
Հասարակություն
Վերջին շրջանում շատ է հիշատակվում մայաների արված այն կանխատեսման մասին, համաձայն որի շուտով՝ դեկտեմբերի 21-ին, գալու է աշխարհի վերջը:
Հավատո՞ւմ են արդյոք այդ կանխատեսումներին հայ երգչուհիները և ինչպե՞ս կվարվեն, եթե իմանան, որ իրենց ապրած օրը վերջինն է: Slaq.am-ը հարցի առնչությամբ զրուցել է երգչուհի Ջուսի և Արևիկ Ալավերդյանի հետ:
«Եթե ես իմանայի, որ վաղը կլինի աշխարհի վերջը, ես կպսակվեի ու գոնե մի օր կապրեի սիրային երջանկության մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհի Ջուսը:
Արևիկ Ալավերդյանն իր հերթին ասաց. «Նախ ասեմ, որ չեմ հավատում. ես հավատում եմ Աստծուն և Աստվածաշնչին, որտեղ ասվում է, որ աշխարհի վերջը կգա, բայց ոչ ոք ոչ օր կիմանա, ոչ ժամ: Այնպես, որ ես դեռ գեղեցիկ Նոր տարի կնշեմ: Իսկ եթե իմանայի, որ այսօր կյանքիս վերջին օրն է, անպայման կմեկնեի ամուսնուս մոտ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը