«Հրապարակ». ՀՀՇ-ն համագումար կանցկացնի
Հայկական Մամուլ
ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմիև՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: Ուշ երեկոյան «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: «Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն» հարցին Վ. Հայոցյանը խուսափողաբար ասաց, որ համագումարի օրակարգը դեռ ձևավորված չէ:
Հիշեցնենք, որ ՀՀՇ շարքերում, ինչպես և ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը և Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը՝ ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին