«Ժողովուրդ». «Տարոն ջան, սիրուն չէ». նման տարբերակով բնակիչների հարցի լուծումը սպասելի է
Հայկական Մամուլ
Երեկ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ցույց անցկացնող Կոնդի բնակիչներին և Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերին հաջողվել է զրուցել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս, կանգնեցնելով ավտոշարասյունը, մոտեցել է հավաքվածներին՝ հավանաբար չցանկանալով, որ կրկին բնակիչները գան, իր «դեմը կտրեն»: Սարգսյանը պատասխանել է ցուցարարներին, իսկ պատասխան չունենալով այն հարցերին, որոնք իր համար անսպասելի էին, շրջվել ու հեռացել է:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ խաբված բնակարանատերերին Ս. Սարգսյանն անձամբ խնդրի լուծման խոստումներ է շռայլում: Հետաքրքիր է՝ նախագահական ընտրությունների նախօրեին Ս. Սարգսյանը կրկին կհանդիպի՞ խաբված բնակիչներին՝ այս անգամ արդեն իր հետ վերցնելով Տարոն Մարգարյանին, որպեսզի տեղում ասի. «Տարոն ջան, սիրուն չէ»: Ինչպես դա արեց խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մայիսի 1-ին, Մաշտոցի պուրակում: Կարծում ենք՝ նման տարբերակով հարցի լուծումը սպասելի է, թե չէ արդեն իսկապես սիրուն չէ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին