«Առավոտ». Ինչքան էլ Սարգսյանը խոստումներ է տալիս, կրիմինալ օլիգարխիան չի ուզելու զիջել իր դիրքերը Հայաստանում
Հայկական Մամուլ
Օրեր առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ ԵժԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը: Արդյոք այն կարելի՞ է դիտարկել ՀՀ նախագահական ընտրությունների համատեքստում որպես աջակցություն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս կապակցությամբ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առավոտին» ասել է. «Սա միանշանակ իր մեջ մեծ չափաբաժին է պարունակում հենց նախընտրական սատարման: Սակայն միայն այդ սատարումով չէր պայմանավորված այս գագաթնաժողովը Հայաստանում, քանի որ լուրջ տարածաշրջանային հարցեր են բարձրացվել, որոնց մեջ ՀՀ-ի դերը բավականին մեծ է»:
Այնուհետև պարոն Մեհրաբյանը նկատեց. «Որքան էլ Սերժ Սարգսյանը լինի Եվրոպայի թեկնածուն, ունեցանք լրացուցիչ ընտրություններ, երբ տեսանք՝ է՜լ թանաք է ցնդում, է՜լ լրագրողի ձեռքից ձայնագրիչ են տանում տեսախցիկի պայմաններոմ, տեսանք անհասկանալի թեկնածու, որի անունը ոչ մի բան է և ոչինչ չի ասում և այդպես էլ որեէ հրապարակային ելույթ չի ունեցել: Տեսանք, որ ինչքան էլ Սերժ Սարգսյանը խոստումներ է տալիս, միևնույն է՝ կրիմինալ օլիգարխիան չի ուզելու զիջել իր դիրքերը Հայաստանում: Իսկ նրանց համար ընտրություններն այդպիսին են: Ինչպես Նապոլեոնն էր ասում՝ ամեն ինչ ճիշտ է, բայց ըստ էության սա խոզություն է: Չեմ կարծում, որ նման ընտրությունները կարող են մեծ ակնկալիքներ ունենալ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման առումով: ՀՀ-ն հետխորհրդային պարադիգմայից, ճահճից, ասիական կեղտից դուրս չի գա: Բայց մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ վիճակի և հասնելու է»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին