«ՀԺ». ՀԱԿ–ի ՍԴ ուղարկվող հայցն իրավազոր է
Հայկական Մամուլ
Երեկ ՀԱԿ-ը հավաքել Է անհրաժեշտ քանակի ստորագրություն, ինչը Սահմանադրական դատարան ուղարկվելիք հայցն իրավազոր է դարձրել: Ավելին, եթե հայցը ՍԴ տանելու համար բավարար էր 27 պատգամավորի ստորագրությունը, ապա երեկ այդ թիվը 34 էր:
Թերթը հիշեցնում է, որ Կոնգրեսն իր հայցով Սահմանադրական դատարանից ակնկալում է, որ հակասահմանադրական ճանաչվի Աժ Կանոնակարգի մասին օրենքի այն դրույթը, որը թույլ է տալիս վիժեցնել ընդդիմության արտահերթ նիստ նախաձեռնելու սահմանադրական իրավունքը: Հայցի ներքո միացել են ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների բոլոր պատգամավորները, նաև' որոշ ԲՀԿ- ականներ: ՀՅԴ-ն, ինչպես նախապես հայտարարել էր, չի միացել նախաձեռնությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ որոշ տեխնիկական հարցեր լուծելուց հետո դիմումը կներկայացվի ՍԴ-ին: Քաղաքական ուժերի այս համախմբումը նա անվանել է լուրջ հաջողություն»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին