«Ժողովուրդ». Հայաստանից բիզնեսն արտագաղթում է. ՀՀԿ-ական պատգամավորը՝ Իտալիայում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում և հաճախ Իտալիա է մեկնում: Թերթի տեղեկություններով Համբարձումյանը կառուցապատման աշխատանքներն իրականացնում է իր քրոջ հետ համատեղ: Նշենք, որ նրա քրոջն է պատկանում «Laqoste» ֆիրմային խանութը:
Երեկ թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Համբարձումյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: Տեղեկացան, որ նա Իտալիայում է գտնվում: Այս փաստը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ Հայաստանից բիզնեսն արտագաղթում է, քանի որ ՀՀ-ում եկամտաբեր չէ աշխատելը: Եվ այդ «ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին