«ՉԻ». Ի՞նչպես պետք է օգնել Սարգսյանին. Ղուկասյանն ու Աբրահամյանը քննարկել են ընտրությունների հարցը
Հայկական Մամուլ
Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն` ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն օրերս գործնական այցով մեկնել է ՌԴ։ Ըստ նույն լուրերի՝ վերջինս այնտեղ հանդիպումներ է ունեցել ինչպես ՌԴ իշխանական ապարատին մոտ կանգնած անձանց, այնպես էլ այդ նույն ապարատի հետ վերջին շրջանում շփումները պասիվացրած Արա Աբրահամյանի հետ: Ղուկասյան-Աբրահամյան հանդիպման թեման եղել են 2013–ի նախագահական ընտրությունները. մասնավորապես քննարկվել է նրանց երկուսի անելիքներն այդ միջոցառման շրջանակներում: Կողմերը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել և կոնկրետ մեխանիզմներ մտածել՝ ինչ չափով և ինչպես պետք է օգնել Սերժ Սարգսյանին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին