Սաշիկ Սարգսյանին հրահանգե՞լ են լքել Հայաստանը. նա ԱՄՆ-ում է
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ Սաշիկ Սարգսյանը լքել է Հայաստանը, և հիմա նա գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանն ինքն է հորդորել եղբորը այս լարված ժամանակաշրջանում լքել Հայաստանը՝ իրեն ավելորդ խնդիրների մեջ որևէ դեպքում չներքաշելու համար: Այսինքն՝ Սաշիկ Սարգսյանը իրականում գլխացավանք է եղբոր համար, և նա որոշել է եղբորը հեռու ուղարկել՝ խուսափելու նախագահական ընտրությունների շեմին եղբոր հետ կապված թեմաներից:
Ի դեպ, տարօրինակ է, որ Սաշիկ Սարգսյանին Միացյալ Նահանգները վիզա են տրամադրում, և թողնում են, որպեսզի վերջինս մուտք գործի իրենց երկիր: Հայաստանում բազմաթիվ օլիգարխներ, ինչպես նաև թաղային հեղինակություններ զրկված են այդ հնարավորությունից: Օրինակ՝ տարիներ շարունակ ԱՄՆ դեսպանատուն դիմում և մերժում են ստանում օլիգարխներ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը և այլք: Համաձայնեք, որ թվարկված անձինք Սաշիկ Սարգսյանի համեմատությամբ հրեշտակներ են. այդ դեպքում՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի եղբորը հաջողվում ստանալ Միացյալ Նահանգների մուտքի արտոնագիր:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին