Միակ սփոփանքը Սամվելի միակ երեխան է. մարտի 1-ի զոհերից Սամվելն այսօր կդառնար 33 տարեկան
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «2008-ի մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հերթական ծննդյան օրն է այսօր, որը ծնողներն ու հարազատները նշելու են առանց նրա ֆիզիկական ներկայության: 33-ամյա Սամվելի սիրելի ծնողների՝ ղարաբաղյան պատերազմի մասնակից Էդիկ Հարությունյանի և տիկին Զարինեի միակ սփոփանքը Սամվելի միակ երեխան է՝ Զառան, որի ատամհատիկին նույնիսկ չհասցրեց ներկա լինել հայրը:
Մարտի 1-ին Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա գանգուղեղային բաց-թափանցող վնասվածք, գանգի կոտրվածք ստանալուց հետո նա տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ և մահացել ապրիլի 11-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին